Բլոգում կան Google Chrome-ի համար նախատեսված մի շարք ավելացումներ, որոնք տեղադրելուց հետո օգտագործողները դժվարանում են այն ջնջել կամ ժամանակավորապես անջատել: Տեսնենք թե ինչպես է դա արվում:1. Chrome-ի հասցեի դաշտում գրեք chrome://extensions և սեղմեք Enter:2. Բացված էջում գտեք այն ավելացումը, որը ուզում եք ջնջել կամ ժամանակավորապես անջատել:3. Ջնջելու համար սեղմեք Uninstall, իսկ անջատելու համար՝ Disable:
Ձևավորեք Օդնոկլասնիկի կայքը ըստ Ձեր ճաշակի
Եթե հաճախակի եք օգտվում ռուսական Օդնոկլասնիկի կայքի ծառայություններից և ցանկանում եք տարբերվել ուրիշներից, ապա կարող եք այս հեշտ հնարքի շնորհիվ փոխել օդնոկլասնիկի կայքի ինտերֆեյսը: Հնարավորություն կա փոխել կայքի հետևի ֆոնը և տառերի գույները: Բազմաթիվ պատրաստի շաբլոններից բացի կարող եք ստեղծել նոր շաբլոններ և կիրառել դրանք Օդնոկլասնիկի կայքի վրա: Այժմ տեսնենք, թե ինչպես է դա արվում (այս օրինակում ցուցադրվում է Google Chrome դիտարկչի վրա, սակայն կարող եք նմանատիպ քայլերի հերթականությամբ տեղադրել այլ դիտարկիչների վրա):1.Այցելեք այս կայքը:2.Սեղմեք նկարում նշված հատվածի վրա (Установить стили)3.Սեղմեք Continue4. Սեղմեք Install5.Այցելեք Օդնոկլասնիկի կայք և կտեսնեք նոր ավելացված երեք ֆունկցիաները:Հերթով տեսնենք, թե ինչ են անում այդ ֆունկցիաները՝1.убрать стиль- այս հղումի վրա սեղմելու դեպքում կայքի ինտերֆեյսը կվերադառնա հին տեսքին (որը փոխվելու է հաջորդ երկու ֆունկցիաների միջոցով)2.сменить стиль -այս հղումի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որտեղից կարող եք ընտրել պատրաստի շաբլոններից որևէ մեկը (ձախ կողմից կարող եք ընտրել բաժինը):Բացված պատուհանում ընտրեք ՕդնոկլասնիկիԱվտոմատ կբացվի Օդնոկլասնիկի կայքը և կտեսնեք այն Ձեր ընտրած շաբլոնով՝3. редактировать стиль - այս ֆունկցիայի միջոցով կարող եք փոխոխություններ անել նախորդ քայլում ընտրված շաբլոնի վրա, կամ ստեղծել նոր շաբլոն (ընտրել ֆոնի լուսանկար համակարգչի սկավառակից կամ փոխել գույները):Կայքը փակելու դեպքում շաբլոնը չի անհետանում և այն կանհետանա միայն убрать стиль սեղմելու դեպքում: Նշեմ նաև, որ առաջին 4 քայլերը պետք է անել մի անգամ, իսկ հետագայում շաբլոնները կառավարել Օդնոկլասնիկի կայքում հայտնված երեք ֆունկցիաներով: Այս նույն մեթոդով կարող եք փոխել նաև Vkontakte.ru կայքի դիզայնը:Հավելվածը ամբողջությամբ ջնջելու համար պետք է մտնեք համապատասխան դիտարկչի հավելվածների բաժին և ջնջեք:
|