
Արդեն համարյա 8 ամիս կլինի, որ օգտագործում եմ Nokia 5800 ExpressMusic սմարթֆոնը և արդեն բացահայտել եմ բոլոր գաղտնիքները, որոնք կներկայացնեմ Ձեզ: Նախ սկսենք նրանից որ Նոկիայի առաջին սենսորային էկրանով հեռախոսն է, որը աշխատում է Symbian 9.4 օպերացիոն համակարգով: Ասեմ որ, հեռախոսը իր և քարտի հիշողության մեջ պահում է բավականին շատ համակարգային ֆայլեր, որոնց մի մասը չի երևում սովորական օգտագործողին: Իսկ խաղեր կամ ծրագրեր տեղադրելու համար կամ պետք է հեռախոսի ֆայլային համակարգը ամբողջովին կոտրտել, կամ էլ այդ ծրագրերը կամ խաղերը նախօրոք ստորագրել հատուկ Ձեր հեռախոսի սերտիֆիկատով: Միանգամից հարց է առաջանում` իսկ որտեղից վերցնել սերտիֆիկատ կամ ինչպես ստորագրել ֆայլերը: Ձեզ եմ ներկայացնում ամեն ինչ հերթականությամբ`
2. Սեղմում ենք վերևի աջ անկյունում Register կոճակը: 3. Լրացնում ենք առաջարկվող տվյալները և հաստատում: 4. Հետո սեղմում ենք վերևի աջ անկյունում Login կոճակը և վերված էջում գրում մեր լոգինը ու գաղտնաբառը: 5. Հետո ինտերնետային բրաուզերի նույն պատուհանի հասցեի դաշտում տեղադրում ենք հետևյալ հասցեն
http://cer.opda.cn/?module=certificate&action=apply
ու սեղմում ENTER (համոզվեք որ Ձեր account-ի մեջ եք գտնվում տվյալ պահին) 6. Այնուհետև գրում ենք բացված ֆորմայում հեռախոսի մոդելը (օրինակ 5800), 2 անգամ գրում ենք հեռախոսի IMEI կոդը, որը կարող եք իմանալ հեռախոսի վրա հավաքելով *#06#, իսկ վերջին դաշտում գրում ենք ցանկացած բան կամ թողնում դատարկ ու հաստատում:
Վերջ սերտիֆիկատի հայտը տրված է, մնում է սպասել մի քանի ժամ (ամենաշատը 24 ժամ) և այնուհետև`
8. Հետո սեղմում ենք վերևի աջ անկյունում Login կոճակը և վերված էջում գրում մեր լոգինը ու գաղտնաբառը: 9. Հետո ինտերնետային բրաուզերի նույն պատուհանի հասցեի դաշտում տեղադրում ենք հետևյալ հասցեն`
http://cer.opda.cn/?module=certificate&action=my
ու սեղմում ENTER: 10. Եթե սերտիֆիկաը պատրաստ է արդեն, ապա կարող եք ներբեռնել *.cer և *.key ֆայլերը:

Վերջ: Սերտիֆիկատը ու բանալին արդեն ունենք: Մնում է ներբեռնել համապատասխան ծրագիրը ստորագրելու համար`
11. Ներբեռնում ենք հետևյալ ծրագիրը` SignTool : 12. Բացում ենք SIGNTool.1230.exe ֆայլը: 13. Նշում ենք ֆայլերը, որոնք պետք է ստրագրվեն, բանալին ու սերտիֆիկատը, և սեղմում ստորագրել (Խորհուրդ է տրվում նախօրոք սեղմել ջնջել սերտիֆիկատը, հետո նշել ստեղծված ֆայլը ու նոր սեղմել ստորագրել: Եթե ստորագրվող ֆայլը չի ներառում սերտիֆիկատ, ապա ծրագիրը տալիս է համապատասխան հաղորդագրություն, այդ դեպքում միանգամից սեղմում ենք ստորագրել):
Թարմացված. Կարող եք փորձել նաև նոր ու աշխատող մեթոդը:
|