Меню сайта
Форма входа
Поиск
Главная » 2012 » ՄԱՐՏ » 18 » Կրթությու՞ն… Նյա՞…
13:26
Կրթությու՞ն… Նյա՞…
 
Հանգիստ, էսօր արտահայտվելու օր ա… Հըմմմ, ասում եք դպրոցը մեր երկրորդ տունն ա՞: Ինձ նենց հետաքրքիր ա, թե ո՞վ ա ասել: Գարեգին Նժդեհը՞, Մեսրոպ Մաշտոցը՞, թե Ուեյն Ռունին: Եթե օրվա մի մասը ընդեղ ենք անցկացնում, ուրեմն էտ «ոսկե կանոնը» պտի միշտ կիրառե՞ք:  Գիտելիք եք տալիս, սերունդ եք ճանապարհում: Ոնց-որ գործնագործի գնդակ փոխանցեք: Չեմ հասկանում, բոլորն ասում են, թե ցանկացած որոշում նախարարությունն ա կայացնում, իսկ մեկը հենց դու վարժարանի տնօրինություն, ստրկատիրական դար ա՞: Ինչ ա նշանակում դռները փակել ու վարժարանից աշակերտին դուրս չթոնղել: Ես ցանկացած ժամանակ կարամ իմ տնից դուրս գամ, ինձ մաքսիմում իմ ծնողը հետ պահի էտ մտքից` էն էլ ոչ վրես դուռը փակելով: Հետո էլ ասում են, թե խի եք լուսամուտները ջարդում, սեղանի վրի ռեզինները պոկում՝ հիշեցնելով, որ սա մեր երկրորդ տունն է: Ի՞նչ… ինչ ես ասում է:
Հա ասենք նախարարությունում դատարկ դդումներն են կառավարում, բա դո՞ւք, տնօրինություն: Ձեր իսկ երեխաներին կբերեք մի տեղ սովորելու, որտեղ փակում են վարժարանի դռները, թույլ չեն տալիս դուրս գալ դասամիջոցին: Ասենք, եթե վարժարանը մեծ լիներ, առանձին ճաշարան ունենար, մի տեղ հասկանալի կլիներ, բայց 12 կուրս՝ ամեն կուրսում մինիմումը 20 աշակերտ, որ միանգամից դուրս գան ի՞նչ կկատարվի: Դռան դեմն ես կանգնում, փակում` չթողելով դուրս գանք: Բա որ մարդ ես, երկիր ա, կլոր ա էտ աշակերտներից մեկը ահավոր վատ զգա, անգամ կես վայրկյան ուշանալու դեպքում կարողա անախորժություն լինի, արա դուրդ կգա՞: Քեզ կներե՞ս, չես նայում 18 տարեկան տղա (աղջիկ) ա, հլը երեխուդ պատկերացրու: Ասենք ծարավ ա, սոված: Գաղութ ես բերել: Դու կրթում ես էտ երեխուն: Չեմ հասկանում, թե դուք ինչ եք հասկանում էտ ամեն ինչը անելով: Խստությու՞ն, նախարարության հրամա՞ն, իբրև դուք օրենքը հարգող ու կատարող մարդիկ եք: 
Հեյ… նենց կուզեմ էս պոստը կարդա տնօրինությունից մի հոգի: Հուսամ՝ կկարդա:
էն վերևի «հեյ»-ի շարունակությունը. գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն, որով շարժվում են ՀՀ տարածքում ապրող թե՛ չափահաս, թե՛ անչափահաս մասսան: Հիմա դու քո տնօրեն կամ էլ չգիտեմ փոխտնօրեն հալով (թե քեզ ո՞վ ա նշանակել) գնա էտ գիրքը բացի, բեր մտցրա աչքս ու ասա, որ ՀՀ Սահմանադրությունում կա նենց կետ, ըստ որի՝ «Տնօրինության աշխատակազմի անդամը իրավունք ունի փակել տվյալ տարածքի դուռը՝ չթողնելով երեխային դուրս գալ մասնաշենքի տարածքից դուրս՝ այն էլ նախատեսված (դասամիջոց) ժամանակամիջոցին»: Կա՞ տենց կետ: Չկա՛ այ օրենքը ու նախարարությանը հրամանը հարգող տնօրինություն:
Նեռվային ապրումներս լիովին նկարագրելու դեպքում նորմայից կշեղվեմ, որը ընդհանրապես չեմ ուզում: 
Ի՞նչ ա նշանակում ամեն օր 8 ժամ դասի նստել, երբ քեզ մնում ա ընդամենը հաշված ամիսներ, որ դու ընդունվես ԲՈՒՀ, որի համար պետք ա պարապես, պարապես ու կրկին պարապես: 6-րդ, 7-րդ, 8-րդ ժամերը համընկնում են պարապունքի ժամերին: Խի պետք ա ասենք անգլերենի համար ես պարապունքի չգնամ կամ ուշանամ: Անգլերենի ժամն էլ ի՞նչ՝ կառնավալ: Իսկ եթե ուզում ես դուրս գաս վարժարանից. «վայ չէ տղա ջան, նախարարությունից հարաման կա, չենք թողում դուրս գաք», «պարապունքիդ ժամերը նենց դասավորի, որ չհամընկնի վարժարանի դասերի հետ» ու նման ոչ հիմնավորված ու գռեհիկ պատասխաններ: Վըխք: Չէ, ինձ պետք չի անգլերեն: Ի՞նչ եմ անում: Ֆիզիկայի քննությունը անգլերենով եմ հանձնելու: 
Սա մի կողմ: Դուքքքքքքքքքք, ձեր կարճ խելքը: Շտեմարան ե՞ք արտադրում: Անփույթ՝ ինչպես էս բլոգը, որը հիմա գրում եմ, սխալ, հարցը` պատասխանին չհամընկնող: Բա ուզում եք երկիրը բարգավաճի: Ո՞նց են ասում. «դուք ձեր փայ բոՌշը կերաք»: Չի մնալու մարդ էս երկրում, խելացին չի մնա, խելացին առաջ ա շարժվում, ոչ թե դարերով հետ՝ գաղութատիրական ժամանակներ, որտեղ մարդկանց քարկտիկի պես ֆռցնում էին ձեռների մեջ: Ու հա, ճիշտ եմ ասում: Հիմա դուք մեզ ֆռցնում եք ձեր ձեռների մեջ: Վստահ եմ՝ կհամաձայնեն շատերը: 
Նենց ա, որ էս գրածներս չի ազդելու ձեր վրա, ձեր խելքի: Դուք ձեր էշն եք քշելու, իսկ էշը ժողովուրդնա: Գրելուս հիմնական պատճառը մի քիչ հանգստանալն էր, կիսվելը թղթին… Ավել-պակասի համար ներողություն, կետադրական սխալների, տառասխալների համար` նույնպես:
Առողջ եղեք և հիշեք. «միայն ժամանակն է, որ ժամանակ չի կորցնում»: 
Просмотров: 449 | Добавил: arshavin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Календарь
«  ՄԱՐՏ 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Архив записей
Наш опрос
ՁԵԶ ԴՈՒՐ ՄԵՐ ՆՈՐ ԴԻԶԱՅՆԸ
Всего ответов: 31
Мини-чат
200
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0

                                                                                           
    Բլոգը Facebook-ում