Մաթեմատիկոսին հարցնում են: -Ինչպես ես պատկերացնում քառաչափ տարածությունը: -Ես պատկերացնում եմ n չափանի տարածությունը, հետո n-ի փոխարեն տեղադրում եմ 4:
Եկեք խմենք այն բանի կենացը, որ մեզ հանդիպած մոդելները չլինեն միայն մաթեմատիկական:
'Մաթեմատիկական անալիզից'. եթե մտքերը զուգամիտում են, ապա սահմանափակ են:
Մաթեմատիկոսը վիճակախաղ է կազմակերպում և հաղթողի համար որպես մրցանակ խոստանում է անվերջ քանակի փող: Մի քանի օրից հաղթող մասնակիցը գալիս է և պահանջում իր մրցանակը:Մաթեմատիկոսը բացատրում է պարգևատրության կարգը. "1-դոլլար հիմա ,1/2 դոլլար մեկ շաբաթից ,1/3 դոլլար 2 շաբաթից..."
Խանութ են մտնում անվերջ քանակի մաթեմատիկներ: Առաջինը խնդրում է 1 կգ. կարտոֆիլ ,երկրորդը` 1/2 կգ. , երրորդը` 1/4: "Բավական է, հասկացա " զայրացած բղավում է վաճառողը և տալիս նրանց 2 կգ. կարտոֆիլ:
Մի մաթեմատիկոսը մյուսին. - Մի թիվ ասա: - Ենթադրենք π-ի e աստիճան: - Իսկ ես պահել էի e-ի π աստիճան: Ես հաղթեցի, որովհետև իմ թիվը ավելի մեծ է:
Մաթեմատիկոսին հարցնում են. - Ինչպե՞ս թեյ կպատրաստեք, եթե ունեք դատարկ թեյնիկ, ծորակ և գազօջախ: - Գազօջախը կմիացնեմ, թեյնիկում ծորակից ջուր կլցնեմ և կդնեմ գազօջախին: -Իսկ ինչպե՞ս թեյ կպատրաստեք, եթե ունեք ջրով լիքը թեյնիկ և միացված գազօջախ: -Թեյնիկի ջուրը կթափեմ, գազօջախը կանջատեմ և խնդիրը կբերեմ նախորդ խնդրին:
Մաթեմատիկոսը ընկերոջը. - Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է կյանքը 20 տարով: - Էդ ո՞նց: - Հիմա քանի՞ տարեկան ես: - 40 - Որ չծխեյիր կլինեիր 60:
Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից: -Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:
Ճարտարագետը , ֆիզիկոսը և մաթեմատիկոսը գնացքով անցնում են Շոտլանդյայով: Հանկարծ նրանք տեսնում են դաշտում արածող սև ոչխար: Ճարտարագետը– Շոտլանդական ոչխարները սև են: Ֆիզիկոսը - Ես կասեյի Շոտլանդական որոշ ոչխարներ սև են: Մաթեմատիկոս - Այն ինչ մենք գիտենք, դա այն է, որ շոտլանդյայում կա գոնէ մեկ ոչխար և նրա մի կողմը սև է:
Ինչպես հայտնի է Գիտելիքը=ուժ, Ժամանակը=փող: Բացի այդ, ամեն մի դպրոցական գիտի, որ Աշխատանք/ժամանակ=ուժ*արագություն: Ժամանակը փոխարինելով փողով, իսկ ուժը գիտելիքով` կստանանք. Աշխատանք/փող=գիտելիք*արագություն: Ձևափոխելով վերջինը` կունենանք. Աշխատանք/(գիտելիք*արագություն)= փող: Վերջին հավասարությունը ցույց է տալիս, որ փողը հակադարձ համեմատական է գիտելիքին ու արագությանը: Հետևություն. Նույն աշխատանքի համար հիմար ու անբան մարդը ավելի շատ փող է ստանում, քան ավելի խելացին ու արագագործը:
Խանութ են մտնում անվերջ քանակով մաթեմատիկոսներ:Առաջինը պահանջում է 1 կգ կարտոֆիլ, երկրորդը` կես կգ, երրորդը մեկ քարորդ ...: Վաճառողը հասկանում է և կշռում է 2 կգ կարտոֆիլ:
Մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը անտառում արջի են հանդիպում, որը հարձակվում է նրանց վրա: Համեմատելով արջի և իմ արագությունը` ես անիմաստ եմ համարում փախչելը,ասում է մաթեմատիկոսը և մնում տեղում կանգնած: Համեմատելով արջի ստամոքսի ծավալը մարդու ծավալի հետ` ես հասկանում եմ, որ մեկ մարդը արջին բավական է, վազելով գոռում է ֆիզիկոսը:
Թեորեմա. Բոլոր ձիերը միևնույն գույնի են: Ապացուցենք մաթեմատիկական ինդուկցիայի մեթոդով: 1) Երբ n=1, այսինքն, ունենք 1 ձիուց բաղկացած բազմություն, ակնհայտ է որ պնդումը ճիշտ է: 2) Ենթադրենք պնդումը ճիշտ է k ձիերից կազմված բազմության համար: 3) Վերցնենք K+1 ձիերից կազմված բազմություն: Մեկ ձի հեռացնենք բազմությունից, կմնան k հատ ձիեր, որոնք ըստ ենթադրության միևնույն գույնի են:Այդ ձին վերադարձնենք բազմոըթյուն և հեռացնենք մեկ այլ ձի, կունենանք k ձիերից բաղկացած բազմություն, որոնք ըստ ենթադրության միևնույն գույնի են: Թեորեման ապացուցված է:
Ինչպես հայտնի է, եթե երիտասարդը չունի փող և ազատ ժամանակ, ապա նա կանանց պետք չէ: կին= փող x ժամանակ Քանի որ ժամանակը փողէ կին= փող x փող (1) Հայտնի է, որ փողը չարի արմատն է ("деньги - корень зла") փող=√չարիք (2) (2)-ը տեղադրելով (1)- ում կունենանք` կին=√չարիք ∙√չարիք= չարիք
Ուսուցիչ. - Դեկարդյան կոորդինատային համակարգում........: Աշակերտ. - Էդ Դեկարդյանը հայ ա?:
Տղան` աղջկան. -Սիրելիս, դու այնքան կոմպակտ ես: -Այդ, ինչպես,-հարցնում է աղջիկը: -Դե, փակ ես ու սահմանափակ:
Ուսանողուհին քննության ժամանակ պնդում է, որ ln0=e: Բնականաբար դասախոսը դա սխալ է համարում: -Ի՞նչ եք Դուք անընդհատ ինձ շեղում, փորձում խճճել: Հանում է հաշվիչը, սեղմում 0-ն, ապա ln, և էկրանին գրվում է E:
-Տես ինչ զվարճալի է. երկու զույգ թվերի գումարը զույգ է, երկու կենտ թվերի գումարը նույնպես զույգ է: -Բա կենտ թվերը ո՞նց չեն վերացել:
Տնտեսագետ ուսանողը հարցնում է մաթմատիկոս ուսանողին: -Դու ընկերուհի ունե՞ս: -Անձամբ ես չունեմ, բայց ինձ բավական է, որ ես գիտեմ թե որտեղ կարող եմ նրան գտնել:
Մաթեմատիկայի ուսուցիչը բարկանում է աշակերտի վրա. -Խելոք մնա թե չէ կածանցեմ: Աշակերտը պատասխանում է. -Ինչ անենք, միևնույնն է ես ex-ն եմ:
-Ի՞նչ ես աշխատում: -Մաթեմատիկոս եմ: -Ուսուցի՞չ ես: -Չէ, ուղղակի խնդիրներ եմ լուծում: -Հա, կրկնուսույց ես: -Չէ, ես իմ խնդիրներն եմ լուծում: -Դե, մեր խնդիրները բոլորս էլ ինչ-որ ձևով լուծում ենք:
|